ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Ստեղծվում են կեղծ տեղեկություններ Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին. Նիկոլ Փաշինյան

Ստեղծվում են կեղծ տեղեկություններ Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում կիսվել է ՀՀ ՊՆ այսօրվա հայտարարությամբ, որում մասնավորապես ներկայացված են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կիրառվող այն մեխանիզմները, որով փորձ է արվում հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունը թողնել հայկական կողմից վրա:

«Ստեղծվում են կեղծ տեղեկություններ Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին»։

Նշենք, որ ՀՀ ՊՆ այսօր հայտարարություն էր տարածել առ այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն նախ կրակում է միմյանց վրա, ապա հայկական դիրքերի ուղղությամբ՝ տպավորություն ստեղծելով, որ պաշտպանվում է:

 

 

  • Կիսվել: