հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Ստանիսլավ Զասի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք. Արմեն Գրիգորյանը լուսանկար է հրապարակել

Ստանիսլավ Զասի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք. Արմեն Գրիգորյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նա հայտնել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել, ինչպես նաև վայելել Երևանի հրաշալի եղանակը:

«Պարոն Զասի հետ մոտ 2 տարվա աշխատանքային փորձ կա, և համոզված եմ` կշարունակենք արդյունավետ համագործակցությունը»,- գրել է Արմեն Գրիգորյանը:

  • Կիսվել: