Սրանք խոսում էին՝ Սյունիքի «միջանցք» գոյություն չունի, իսկ այսօր բացահայտ խոսում են այն հանձնելու մասին. Բագրատ Սրբազան
Սրանք տարիներով խոսում էին, որ Սյունիքի «միջանցք» գոյություն չունի, այդպիսի երևույթ չկա, չի կարող լինել, իսկ այսօր բացահայտ խոսում են այն հանձնելու մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, տեսաուղերձի ժամանակ ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ եղանակով են հանձնելու: Նրանք խոսում են ոչ միայն այդ միջանցքի, այլև՝ անկլավների մասին, որի մասին մենք տևական ժամանակ է զգուշացնում ենք: Այսօր որևէ ձևով այլևս չեն կարողանում թաքցնել այն, որովհետև պարտադրված են այն իրագործել՝ պատված լինելով: Այս մարդիկ դեռ 2020թ-ից էին խոսում այդ մասին: Մենք, սակայն, իրավունք չունենք դա թույլ տալ, մենք այդ պատճառով ենք ոտքի կանգնել ու դարձյալ պետք է ոտքի կանգնեք, վերացնելու այս չարիքի շղթան»,- ասել է նա: