շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սլովենիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ներուժ է տեսնում

Սլովենիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ներուժ է տեսնում

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ներուժ է տեսնում՝ ընդգծելով, որ այդ առնչությամբ առկա է հետաքրքրություն ինչպես սլովենական, այնպես էլ հայկական ընկերությունների շրջանում։

Այս մասին Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Սլովենիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ իր այցը Հայաստան էլ ավելի կամրապնդի երկրների միջև համագործակցությունը քաղաքական, տնտեսական ուղղություններով։

«Մեծապես ուզում եմ գովաբանել, գնահատել այն աշխատանքը, որ Հայաստանն անում է»,-նշեց Ֆայոնը։

Նրա դիտարկմամբ՝ երկու երկրների միջև դեղագործական, գյուղատնտեսական, սպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, տիեզերական, համակարգչային, ծրագրային լուծումների ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ներուժ կա, և այդ բնագավառներով հետաքրքրված են սլովենական ու հայկական ընկերությունները։ 

«Հայաստանն առաջնահերթություն է մեզ համար նաև մարդասիրական և հումանիտար զարգացման ծրագրերի առումով, և մենք կշարունակենք մեր համագործակցությունն այստեղ՝ երեխաներին, կանանց (խմբ․ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին) տրամադրելով հոգեբանական աջակցություն»,-ասաց Տանյա Ֆայոնը։ 

 

  • Կիսվել: