ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սինգապուրի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Սինգապուրի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Նա նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում է արել հուշամատյանում՝ նշելով, մասնավորապես, հետևյալը. «Հայ ժողովուրդը մեծ կամքի ուժ և խիզախություն է ցուցաբերել 1915թ. ողբերգական իրադարձություններից հետո։ Ցանկանում եմ ձեզ հավերժ վայելել խաղաղություն, անվտանգություն և ներդաշնակություն»:

Նշենք, որ Սինգապուրի վարչապետը Հայաստան է ժամանակել պաշտոնական այցով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

Հոկտեմբերի մեկին Լի Սյեն Լունը Երևանում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը։

  • Կիսվել: