ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Անվտանգային հարցերը լուծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, շուտով կլինի շատ հետաքրքիր նորություն. ԱԺ նախագահ

Անվտանգային հարցերը լուծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, շուտով կլինի շատ հետաքրքիր նորություն. ԱԺ նախագահ

Հայաստանի իշխանություններն աշխատում են երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ, և շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, դրանց շուրջ աշխատանքներ են տարվում։ Շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի։ Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց, ենթադրում եմ, որ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, և դուք հնարավորություն կունենանք օրակարգային ռեալ հարցերից խոսել»,- նշել է Սիմոնյանը։ 

  • Կիսվել: