Շուրջ 60 կոնգրեսականներ Բլինքենին կոչ են անում ապահովել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը
Շուրջ 60 ամերիկացի օրենսդիրներ հինգշաբթի հորդորել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի նա աջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը և հաջորդ ամիս մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ ազատ արձակի քաղբանտարկյալներին:
Նշենք, որ կոնգրեսականների թվում են 10 սենատորներ և Կոնգրեսի 48 ներկայացուցիչներ:
Նրանք Բլինքենին կոչ են արել ստիպել Ադրբեջանին շոշափելի գործողություններ ձեռնարկել քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ և դատապարտել Հայաստանի դեմ ուղղված սադրիչ հայտարարությունները, որոնք Արցախի բռնազվթումից հետո վտանգում են խաթարել խաղաղ բանակցությունները։
Կոնգրեսի նամակում, մասնավորապես, ասված է. «Մենք Պետքարտուղարությանը կոչ ենք անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և ռազմագերիներին, նրանց թվում՝ ազգությամբ հայերին, որպեսզի ավելի բարենպաստ միջավայր ստեղծի COP29-ում հաջող դիվանագիտության համար»: