շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Շատերը չեն, որ հավատում են, որ խաղաղությունը իրագործելի օրակարգ է. վարչապետ

Շատերը չեն, որ հավատում են, որ խաղաղությունը իրագործելի օրակարգ է. վարչապետ

Մենք հայտարարել ենք խաղաղության օրակարգ եւ դրան մեր նվիրվածությունը եւ մեր գործողությունները նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք գործում ենք հոռետեսության միջավայրում, այն միջավայրում, որտեղ շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է: Բայց եթե հետահայաց նայենք, մենք ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ: Առաջինը սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված առաջին իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է: Երկրորդը, մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ՛՛:

Փաշինյանը նկատեց, որ Կիրանց-Ոսկեպարի հատվածում սահմանազատումից առաջ կար շատ մեծ հոռետեսություն. ՛՛Սահմանազատումը տեղի ունեցավ, և հիմա մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը, իմ հանձնարարությամբ անվտանգության խորհրդի գրասենյակը նաև հանրության տարբեր խմբերի՝ գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ, տուրեր է կազմակերպում դեպի Կիրանց-Ոոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, ինչը այսպիսի մեծ հոռետեսություններ է առաջացրել, ի՞նչ արդյունքի է բերել՛՛:

 

  • Կիսվել: