Շատերն են ասում՝ չենք ուզում սա անենք, որ Քերոբյան չդառնանք. էկոնոմիկայի նախկին նախարար
Շատ տեղերից եմ լսում, որ իմ անունը տարբեր մարդկանց լեզվի ծայրին է, շատերն են ասում՝ չենք ուզում սա անենք, որ Քերոբյան չդառնանք: Առանց այն էլ բոլորը զգույշ էին, հիմա առավել ևս, ինչը ոչ թե պետական կառավարման խնդիր է, այլ երկրի ճակատագրի հարց: Այս մասին Cast հաղորդման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
Նա անդրադարձել է հարցին, թե այժմ ինչպիսի դիրքորոշում ունի գործող կառավարության նկատմամբ: Քերոբյանն ասել է, որ չնայած բազմաթիվ ընկերներ ունի ՔՊ-ում, կառավարության այժմյան կուրսը չի պաշտպանում, քանի որ կառավարությունը ժողովրդին խոստացած իր ծրագրի մեծ մասը չի իրագործում: