ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Շաբաթ և կիրակի օրերին հասույթը համապատասխանաբար 5 և 4 մլն դրամով ավելացել է. Գրիգորյան

Շաբաթ և կիրակի օրերին հասույթը համապատասխանաբար 5 և 4 մլն դրամով ավելացել է. Գրիգորյան

Նոր ձեռքբերված 171 միավոր Zhong Tong մակնիշի ավտոբուսներն արդեն Երևանում են. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ մանրամասնեց, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացն ամբողջական հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ծրագրի և միասնական տոմսային համակարգի ներդրման մաս է և ընդհանուր առմամբ ուղղված է գլխավորապես ավելի թափանցիկ դարձնելու հանրային տրանսպորտի ոլորտում ուղեվարձի վճարման և քաղաքացիներին քաղաքակիրթ ձևով հանրային տրանսպորտից օգտվելու գործընթաց ապահովելու համար։

«Ուրբաթ օրվա դրությամբ, երբ շատ քաղաքացիներ օբեկտիվորեն դեռ տեղեկացված չէին համակարգի գործելու տրամաբանության մասին, այնուամենայնիվ, օրական հասույթը արձանագրել էինք նախորդ ժամանակահատվածի համար բավականին բարձր, իսկ շաբաթ և կիրակի օրերին համապատասխանաբար 5 և 4 մլն դրամով ավելացել է»,- ասաց Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ չեն խուսափել նաև խնդիրներից։

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներից ըմբռնման համար և ներողություն խնդրեց առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։

  • Կիսվել: