ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա

Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա

Զարմանք է առաջացնում, որ մեր դաշնակիցները, եղբայրները, գործընկերները, հարևանները, բարեկամները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևան կատարած այցի ընթացքում Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը որէև երրորդ երկրի կողմից նման վերաբերմունք թույլ չէր տա Մոսկվայի բարեկամների հասցեին, եթե որևէ մեկը այդպիսի հայտարարություններ աներ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է որակել:

Երևան կատարած այցի ժամանակ Սեժուրնեն նշել էր, որ ՌԴ-ն ակնհայտ թշնաման է դրսևորում և ցանկանում է ճնշել Հայաստանին, բայց Հայաստանը, չնայած դրան, շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Երեւանում ասել էր, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իր բնակչությանը։ Միաժամանակ, դիվանագետը վստահեցրել է, որ երկու երկրների պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում էսկալացիային. ոչ ոք նման մտադրություններ չունի։ Սեժուրնեն խոստացել է պաշտպանել Հայաստանը ռուսական ճնշումներից։ Հայտարարելով Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր արժեքները՝ Սեժուրնեն աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ «չնայած Ռուսաստանի սպառնալիքներին և ակնհայտ թշնամանքին, որը փորձում է ճնշում գործադրել»։ Նրա խոսքով, չնայած դրան, Հայաստանը փուլերով գնում է դեպի ժողովրդավարություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: