կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սերժ Սարգսյանը երբ խոսում է, մեր վարկանիշը բարձրանում է, առաջարկում եմ՝ ընտրություններին իր դեմքով հանդես գալ. Ալեն Սիմոնյան

Սերժ Սարգսյանը երբ խոսում է, մեր վարկանիշը բարձրանում է, առաջարկում եմ՝ ընտրություններին իր դեմքով հանդես գալ. Ալեն Սիմոնյան

Նա երբ մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է, ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին իր դեմքով հանդես գալ ընտրություններին, մասնակցել Հանրային հեռուստատեսության բանավեճին, որ նախատեսված է օրենքով, քարոզարշավ անցկացնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը՝ «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»:

«Քաղաքական գործչին, որը նման հայտարարություններ է անում ճիշտ տրամաբանությունը դա է: Ինչ վերաբերում է այդ բառերին՝ «կապիտուլյանտ» և այլն, մենք արդեն ասել ենք՝ ինքն արդեն հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորություն է: «Կապիտուլյանտն» էլ է ինքը, որովհետև այն ամեն ինչը, որ նա արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ-որ արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ, այնպես չի, չէ՞, որ մի գիշերվա հետևանք էր 2020-ին տեղի ունեցածը»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Սարգսյանը պետք է խոսի ու իր դեմքով մասնակցի ընտրություններին. «Թող խոսի, իր դեմքով թող մասնակցի ընտրություններին ավելի մեծ լավություն մեզ արած չի լինի»,- շեշտեց ԱԺ նախագահը:

Ինչ մնում է երրորդ նախագահի հայտարարություններին, իրենք միացել են իշխանության դեմ բոլոր ակցիաներին, նրանց հեռացնելու դեմ պայքարին, Սիմոնյանն ասաց. «Ինչին ուզում է թող միանա, այս 5-6 տարի է միանում են, անընդհատ թող միանան»:

  • Կիսվել: