Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն։
Աջակիցները գործարարին դիմավորեցին ծափահարություններով։
Նշենք, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը եւ Կարապետյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք եւ գրավ։ Վերացվել է նաեւ նրա հրապարակային խոսքի արգելքը։



