Սամվել Կարապետյանի առանձնատան դիմաց մարդաշատ է
Սամվել Կարապետյանի առանձնատան դիմաց մարդաշատ է, այնտեղ նաև ոստիկաններ կան։
Մի պահ քաղաքացիների և պարեկային ծառայողների միջև լարվածություն սկսվեց՝ առանձնատան դիմաց հայտնված բեռնատար մեքենայի պատճառով։ Պարեկները փորձել էին հեռացնել մեքենան ճանապարհից, քաղաքացիները փորձում էին թույլ չտալ՝ կարծելով, թե վարորդն ակցիա է իրականացնում։ Ներկաների շրջանում տեղեկություն տարածվեց, որ մեքենան սարքին չէ։ Քաղաքացիները բացեցին ճանապարհը։ Իրավիճակը հանդարտվեց։
Սամվել Կարապետյանի եղբոր որդին հայտնեց, որ Կարապետյանը տանն է, հարցին, թե նա չի՞ ցանկանում դուրս գալ և մեկնաբանել իրավիճակը, նա պատասխանեց՝ «Երբ ժամանակը գա, [պատասխան կտա]»,- ասաց նա։