երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Սա Հայաստանի խայտառակությունն է. Էդուարդ Շարմազանով

Սա Հայաստանի խայտառակությունն է. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի խայտառակությունն է, որ երկու հաղթանակած նախագահներ այժմ կանգնել են դատարանի առաջ, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ նստավայրում, նկատենք, այս պահին ընթանում է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը:

Շուտով կմեկնարկի ՀՀ 23-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Նա ասաց նաև, որ դատարանի դիմաց է, քանի որ եկել է աջակցելու իր նախագահին:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ինչպես նաև գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Ըստ մեղադրական եզրակացության, Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակություն կատարելու համար: Առաջադրված մեղադրանքի համաձայան, 2013-ին գյուղացիներին մատչելի դիզվառելիքի մատակարարման ծրագրով, որով նախատեսվել է հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք, ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, սակայն Սերժ Սարգսյանի հրահանգով պայմանագիրը կնքվել է ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ, որին պետական միջոցներից վճարվել է 1,8 մլրդ դրամ:

  • Կիսվել: