երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ռուստամ Բադասյանը նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին ներկայացրել է ՀԿԱԾ աշխատակազմին

Ռուստամ Բադասյանը նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին ներկայացրել է ՀԿԱԾ աշխատակազմին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Հանդիպմանը մասնակցել է նաև Գլխավոր հարկադիր կատարողի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը:
Նախարարը շնորհավորել է Սերգեյ Մեղրյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող Ծառայությունում:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել նաև Դավիթ Բեգինյանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:

 

Նախարարն ընդգծել է, որ Ծառայությունից սպասելիքները մեծ են և սեղմ ժամկետներում համակարգում տեսանելի բարեփոխումներ իրականացնելու հանձնարարական է տվել:

  • Կիսվել: