շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել. Ռուդենկո

Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել. Ռուդենկո

Ռուսաստանը մեծ փորձ է կուտակել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերում և պատրաստ է այդ հարցերի շուրջ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի համաժողովի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացում: Մենք մեծ աշխատանքներ ենք տարել Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների սահմանների երկայնքով սահմանազատումներ իրականացնելու ուղղությամբ: Մենք կուտակել ենք նման աշխատանքի փորձ: Հետևաբար, մենք պատրաստ ենք մասնակցել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բոլոր կողմերի համապատասխան խնդրանքի ու համաձայնության դեպքում»,- շեշտել է Ռուդենկոն:

Բացի այդ, պաշտոնյան նշել է՝ սահմանազատման ու սահմանագծման խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: