ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռուսաստանում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները

Ռուսաստանում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները

Ռուսաստանում Հայաստանի և Իրանի դեսպաններ Գուրգեն Արսենյանն ու Քազեմ Ջալալին քննարկել են Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դիվանագետների հանդիպումը կայացել է ՌԴ-ում Իրանի դեսպանատանը, նոյեմբերի 28-ին։

«Կողմերը ջերմ մթնոլորտում քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին և հեռանկարներին»,- ասված է հաղորդագրությանմեջ:

  • Կիսվել: