Ռուսաստանի հետ հարաբերություններ պետք է չունենա՞նք, նույնիսկ ԵՄ անդամ երկրները ՌԴ-ի հետ հարաբերություններ ունեն. Արման Եղոյան
Ես ընդհանրապես վեկտոր հասկացությունը չեմ ընդունում: Այսօր մենք Ֆրանսիայից զենք գնում ենք, Հնդկաստանից զենք գնում ենք, արաբական երկրների հետ հրաշալի հարաբերություններ ենք կառուցում, Ռուսաստանի հետ հարաբերություններ պետք է չունենա՞նք, նույնիսկ ԵՄ անդամ երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեն։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադառանալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախագծին՝ ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Եղոյանի խոսքով՝ մաքսային միությանը միանալու հարցը պետք է լինի սև-սպիտակ. «Կա՛մ լինում է այն կողմ, կա՛մ այն կողմ, բայց դա չի նշանակում, որ մենք ամբողջ երկիր մոլորակի վրա միայն մի ուղղությամբ ենք մեր հարաբերությունները զարգացնելու: ԵՄ անդամ պետությունները չե՞ն շփվում այլ պետությունների հետ»: