Ռոբերտ Քոչարյանը բացահայտել է, թե որ կատարողներին է լսում
Ես վերջերս սկսել եմ լսել Coldplay ռոք խմբի կատարումները։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նաև բացահայտել է, որ սիրված արտիստներից լսում է Ադելին և Դուա Լիպային։
Դաշինքի քարոզարշավի ղեկավար Իշխան Սաղաթելյանն ասել է, որ լսում է լիբանանահայ երգիչ Սերուժին, որը ժամանակակից ոճով կատարում է ազգային երգեր։
«Մենք նրա երաժշտությունն օգտագործում ենք մեր քարոզարշավի տեսահոլովակներում», - հավելեց նա։


