ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալն արծարծել են միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում ունեցավ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Կարելինը:
Զրույցի ընթացքում արծարծվեցին միջխորհրդարանական փոխգործակցությանը, ինչպես նաև կրթամշակութային, երիտասարդական և մարզական համատեղ նախագծերին վերաբերող հարցեր:
ՀՀ դեսպանը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունը նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նա նաև տեղեկացրել է նախօրեին կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի որոշ արդյունքների մասին: