շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՌԴ–ն զեղչեր էր տալիս. մարդ հիմար պետք է լինի, որ գնա ուրիշ տեղից կրկնակի թանկ նույն զինատեսակը առնի. Քոչարյան

ՌԴ–ն զեղչեր էր տալիս. մարդ հիմար պետք է լինի, որ գնա ուրիշ տեղից կրկնակի թանկ նույն զինատեսակը առնի. Քոչարյան

Այս հայտարարությունը որևէ երաշխիք չի պարունակում իր մեջ, չկան երաշխավորներ. Իմ առաջարկը հետևյալն էր՝ համալրել ևս մեկ համաձայնագրով, որն իր մեջ կներառի երաշխիքային ամբողջ համալիրը և այդ երկու փաստաթղթերը ստորագրվեն միաժամանակ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր իշխանության գալուց դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը այն տեսքով, որ տեսքով այն կա։

«Չի կարելի խաղաղություն անվանել այն խաղաղությունը, որը կախված է մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի տրամադրությունից։ Իսկ այս քաոտիկ աշխարհում հույս դնել մեկ մարդու տրամադրության վրա, անհեթեթություն է և անպատասխանատվություն։ Հետո կասեն՝ վայ, էս ինչ եղավ, խաբեց, ես ի՞նչ անեմ։ Սա է լինելու»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտել է այլ աղբյուրներից զենք գնելուն, Քոչարյանն ասաց. «Մենք ուրիշ տեղից զենք գնելու խնդիր երբևէ չենք ունեցել, նաև այդպիսի գնումներ եղել են։ Ուղղակի  ՌԴ–ի հետ գնային առումով այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ մարդ հիմար պետք է լինի, որ գնա ուրիշ տեղից կրկնակի թանկ նույն զինատեսակը առնի ու դրա հետ միասին հարցեր պետք է առաջանան, թե այդ զինատեսակի սպասարկման հետ կապված ինչ պետք է անես, «բոյեկոմպլեկտը» ոնց պետք է բերես։ բոլոր հարցերում լրջագույն խնդիրներ էին առաջանում։

Եթե դու Ֆրանսիայից ինչ–որ մի քանի հրետանի ես գնել, դու մտածում ես, թե ինչ գնով ու ինչ քանակի, պետք է նաև զինամթերքը բերես։ Ո՞նց ես բերելու և ինչ է դա քո վրա նստելու։ Առնվազն 4-5 անգամ ավելի թանկ, ո՞նց ես սպասարկելու։ 5 միավորի համար սպասարկման կենտրո՞ն ես բացելու, թե՞ ամեն պրոբլեմի համար այնտեղից մասնագետներ  պետք է գան ու նայեն։ Սա միայն իր հետ խնդիրներ է բերում։

Այսպիսի մի տերմին կա՝ «զինատեսակի զոոպարկ»։ Դա բավական պրոբլեմային է, դրա համար  շատ երկրներ մեկ հիմնական գործընկեր են ունենում խոշոր երկրներից, որոնց զինատեսակներով համալրում են իրենց բանակը և դա չի ստեղծում այդ խնդիրները։ ՆԱՏՕ–ում ստանդարտիզացիա են անում հենց այդ  խնդիրները լուծելու համար։ Հիմա մենք մի բան Ֆրանսիայից ենք բերել, մի բան Հնդկաստանից, չգիտեմ էլ որտեղից են բերելու, հետո ոնց է այդ ամբողջը իրար հետ կապվելու։ Սա անհեռատես, ենթադրում եմ նաեւ «ակտակտների» մոտիվացիայով գործընթացներ են»,–ասաց նա։

  • Կիսվել: