երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը

ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները խոսել են երկկողմանի առանցքային հարցերի շուրջ գործողությունների համակարգման վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը՝ ներառյալ Կովկասում իրավիճակի հետագա կայունացումը։

 

 

  • Կիսվել: