ՌԴ-ի եւ Ղազախստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը
Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ կարգավորման հարցը, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդվում է՝ Ղազախստանի նախագահը նշել է ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման Ռուսաստանի նախաձեռնած ջանքերի արդյունավետությունը:
՛՛Երկու կողմերն էլ համոզմունք են հայտնել, որ նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով համաձայնեցված միջոցառումների համալիրը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ եւ լայնամասշտաբ կարգավորման համար` ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների՛՛: