երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ կքննարկեն Լավրովն ու Միրզոյանը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ կքննարկեն Լավրովն ու Միրզոյանը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե ինչ են քննարկելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ուշադրության կենտրոնում կլինի իրավիճակը Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։

Կարծիքներ կփոխանակվեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական թեմաների շուրջ:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ 

  • Կիսվել: