շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռաֆայել Մովսեսյանը ներկա է եղել Էրբիլի Սբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Ռաֆայել Մովսեսյանը ներկա է եղել Էրբիլի Սբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Ապրիլի 25-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող Ռաֆայել Մովսեսյանը ներկա է եղել Էրբիլի հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Այս մասին հայտնում է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Պատարագից հետո Ռ. Մովսեսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ է զետեղել ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից:

  • Կիսվել: