չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Քրիստինե Վարդանյանը՝ «Հայաստան դաշինքի» հետագա անելիքների մասին (տեսանյութ)

Քրիստինե Վարդանյանը՝ «Հայաստան դաշինքի» հետագա անելիքների մասին (տեսանյութ)

Խորհրդարանում ներկայացվածության թեմայով ընդդիմադիր դաշտում հենց հիմա ընթանում են քննարկումներ և դա շատ բնական է, որովհետև կարծում ենք, որ արդյունավետ տեսակետից այդ որոշումը պիտի լինի միասնական ընդդիմադիր դաշտի որոշում։ Այս մասին տեսաուղերձով ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, այս ընթացքում մեզ բազմաթիվ հարցեր եք տվել, մատնանշել եք նաև կոմունիկացիոն բացերի մասին, և ես այս տեսանյութով շատ պարզ, անկեղծ և ուղիղ ուզում եմ անդրադառնալ բոլոր այդ հարցերին, և նաև լրացնել կոմունիկացիոն բացը, եթե այդպիսին եղել է, որովհետև եթե դուք դա արձանագրում եք, ուրեմն դրա կարիքը զգացել եք, բայց նախքան այդ ամենը ես ուզում եմ իսկապես պարզ, մեծ, անկեղծ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրի մեզ տված վստահության քվեի համար, շուրջ 150 հազար մարդու որ տված է քվեն՝ մեզ համար իսկապես թանկ է և նաև դա է մեզ պարտավորեցնում հաշվետու լինել մեր յուրաքանչյուր արարքում»:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: