ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չի դնի
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չի դնի։ «Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը», - ասել է Աղազարյանը 24News-ի հետ զրույցում։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ խնդրել է Աղազարյանին վայր դնել մանդատը, երբ Աղազարյանը հապաղել է, նրա հետ «բացատրական» աշխատանք է տարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սակայն Աղազարյանը մնացել է անդրդվելի։