ՔՊ-ից պարզաբանել են, թե ինչու է Ասլանյանը հեռացվել խմբակցությունից
Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ այսօր Factor TV-ին տված հարցազրույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ։
Ավելի ուշ սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝ հայտնելով, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: