կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
 Քննարկվել են ՀՀ-ի և Էստոնիայի դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են ՀՀ-ի և Էստոնիայի դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հեռանկարները

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի դիվանագիտական դպրոցի տնօրեն Էկկե Նոմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և  մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով:

  • Կիսվել: