Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։