հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և  Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և  Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միքաիլ Դիամեսիսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և  Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները: Կողմերն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և  մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովի կարևորությունը և այս համատեքստում հետագա փոխգործակցության հնարավորությունները:

  • Կիսվել: