Քեսաբը պատմական Արևմտյան Հայաստանի վերջին կենդանի հողակտորն է. կանադացի լրագրող
Այցելեցի Սիրիայի ափամերձ լեռներում Թուրքիայի հետ սահմանի գեղատեսիլ հայկական Քեսաբ գյուղը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է կանադացի լրագրող Նիլ Հաուերը։
Նա, մասնավորապես, նշել է. «Քեսաբն, ըստ էության, պատմական Արևմտյան Հայաստանի՝ տարածաշրջանում դարեր շարունակ՝ մինչև 1915 թվականի Ցեղասպանությունը, գոյություն ունեցող հայկական քաղաքների վերջին կենդանի հողակտորն է: Բայց նույնիսկ մեկուսացված Քեսաբը զերծ չէր պատերազմից։ 2014 թվականին Թուրքիան ջիհադիստական խմբավորումներին թույլ է տվել անցնել սահմանը և վայրագություններ անել քաղաքում՝ դուրս քշելով նրա բոլոր բնակիչներին, մինչև սիրիական բանակը հետ գրավեց այն։ Ընդ որում, մարդիկ միևնույնն է, վերստին վկառուցել են այն, ինչպես 1915 թվականին»։
Հաուերը նաև զարմանալի է համարել, որ հայ համայնքը գոյատևել է՝ ի հեճուկս մեկ դարում (1909, 1915 և 2014 թվականներին) իր գլխով անցած երեք դաժան արշավանքների: