կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Քանի՞ ամիս է տևում ձեր օրոք վիզա ստանալը ու քանի ամիս էր տևում դա հինգ տարի առաջ. Ընդդիմադիր պատգմավոր

Քանի՞ ամիս է տևում ձեր օրոք վիզա ստանալը ու քանի ամիս էր տևում դա հինգ տարի առաջ. Ընդդիմադիր պատգմավոր

Վիզաների ազատականացումից, որ դուք խոսում եք, ապշում եմ ուղղակի, դուք ձեր հերթերը տեսե՞լ եք դեսպանատների մոտ։  Այս մասին, այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին:

«Հիմա դեսպանատներում ոչ հնարավոր է ժամադրություն վերցնել, ոչ էլ համարյա հնարավոր է անձամբ գրանցվել: Միջնորդ կազմակերպության հետ կոռուպցիոն սխեմա եք գծել։ Քանի՞ ամիս է տևում ձեր օրոք վիզա ստանալը ու քանի ամիս էր տևում դա հինգ տարի առաջ: Վիզաներ եք ազատականացրե՞լ:

Վախենամ, հեչ ձեզ դուր չգա եվրոպական ժողովրդավարությունը։ Դուք մի ուժ եք, որ ով ձեր դեմ ցույց է արել, ասել եք՝ հակապետական ուժ է, եսիմ ում մարդն է, եսիմ ում հատուկ ծառայության ներկայացուցիչն է: Դուք ԵՄ-ում եղե՞լ եք, տեսե՞լ եք այնտեղի ցույցերը: Դուք պատրաստ չեք տարրական քննադատություն լսել ձեր հասցեին, ուր մնաց այն ցույցերը, որ արվում են ԵՄ երկրներում, արվեին ձեր դեմ»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը իր խոսքն ամփոփեց անեկդոտով. «Մեկն ասում է՝ թողեք, թողեք, պիտի գնամ խփեմ: Մարդն ասում է՝ թողեք, մեկ ա, ծուռ է խփելու: Հիմա ձեզ ել կարող ենք թողնել, մեկ է՝  ինչ էլ հայտարարեք, չեք անելու:

Շնորհակալություն տիկին Մարիա Կարապետյանին իր անկեղծության համար, որովհետև դուք բացահայտում եք, թե ինչի է այս օրակարգը պետք։ Մարիա Կարապետյանը երեկ ասում է՝ Հայաստանը Ռուսաստանի և Արևմուտքի միջև չի։ Հայաստանը հարևանների միջև է: Հիմա հարցնում ենք, այդ հարևաններից, տիկին Մարիա Կարապետյան, ու՞մ միջոցով եք ԵՄ-ը գնում։ Իրանի՞, Վրաստանի՞: Դա ենք ասում, որ դուք Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ընտրություն չեք անում, դուք Թուրքիայի ու տարածաշրջանային ուժերի միջև եք ընտրություն անում, ու դուք միշտ ընտրում եք Թուրքիան»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: