Պուտինը Երևանում տետ-ա-տետ հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը Երևանում առանձին հանդիպում կունենա նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Միջոցառման շրջանակում կկայանան նախագահ Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին Երեւանում: