ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պուտինի հետ զրույցում Փաշինյանը պարզաբանել է Եվրամիության հետ կապված իրավիճակը. Կրեմլ

Պուտինի հետ զրույցում Փաշինյանը պարզաբանել է Եվրամիության հետ կապված իրավիճակը. Կրեմլ

Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցից։ 

Հեռախոսազրույցի մանրամասները ներկայացված են Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։ 

Կրեմլում նշել են, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Հաղորդագրության համաձայն՝ ի լրումն 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի՝ կողմերը քննարկել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման որոշ հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում։ 

«Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է հաղորդագրությունում։  

Հաղորդվում է, որ կողմերն արձանագրել են ԵԱՏՄ-ի շրջանակներում համատեղ աշխատանքից զգալի գործնական օգուտներն, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: