հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով

Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումներ առայժմ չեն նախատեսվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, բայց դրանք վերջերս են եղել։ Առայժմ նման պլաններ չկան»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Իր հերթին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նույնպես չի նախատեսվում։

«Որքանով ինձ հայտնի է՝ չի նախատեսվում, բայց, ամենայն հավանականությամբ, ոտքի վրա ինչ-որ շփում կարող է լինել»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: