Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու (տեսանյութ)
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը՝ Մխիթարյանը:
Նշենք, որ Մխիթարյանը Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մտերիմն է:
Հավելենք նաև, որ արդեն իսկ հայտնի է, որ ՔՊ-ից բացի՝ Գյումրիում իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՛՛Պատիվ ունեմ՛՛ կուսակցությունը պատրաստվում է առաջադրել համանուն խմբակցության՝ Գյումրիից պատգամավոր Մարտուն Մաթևոսյանի թեկնածությունը, ՛՛Մայր Հայաստան՛՛ խմբակցությունն էլ պատրաստվում է առաջադրել Կարեն Սիմոնյանի թեկնածությունը: