շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պետք է մասնակցել՝ բացառապես մասնագիտական ներկայություն ապահովելով. Ձյունիկ Աղաջանյանը՝ Ադրբեջանում անցկացվելիք COP29 համաժողովի մասին

Պետք է մասնակցել՝ բացառապես մասնագիտական ներկայություն ապահովելով. Ձյունիկ Աղաջանյանը՝ Ադրբեջանում անցկացվելիք COP29 համաժողովի մասին

Եկեք ճիշտ հասկանանք այդ համաժողովի նշանակությունը։ Կարծում եմ, դա շատ ուռճացված նշանակություն ունի։ Եւ այդ առումով Ադրբեջանը իր էական դերակատարումն է ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ խոսելով Ադրբեջանում անցկացվելիք բնապահպանական COP29 համաժողովի մասին։

Նա, մասնավորապես, նշեց.  «Բնականաբար Ադրբեջանը պիտի փորձի մեծ հնչեղություն դրան հաղորդել, բայց ինքը բնապահպանական համաժողով է։ Այդ համաժողովը փաստացիորեն եթե նայենք եւ նաեւ բովանդակային առումով, Ադրբեջանի մինչ օրս տարվող քաղաքականության եւ բնապահպան առումով իր մոտեցումներին ընդհանրապես, Ադրբեջան պետությունում անցկացվելու իրավունքը չուներ։ Բայց դա եղել է քաղաքական գործարքի արդյունք»:

Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանը զիջել է իր դիրքերը հանուն մեր գերիների վերադարձի՝ այդ ժամանակ չհաշվարկելով, որ նաեւ դրանով հնարավորություն է տալիս Ադրբեջանին քաղաքականացնելու այդ բնապհպանական գործընթացը եւ քաղաքականացնելու՝ ոչ միայն փորձելով նսեմացնելու միջոցով Հայաստանի որոշակի պաշտոնյաների ներկայությունը այնտեղ ապահովել, այլեւ փորձել այնտեղ իր դաշտում այսպես կոչված խաղաղության ինչ-որ փաստաթուղթ կամ ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրել։

«Ես կարծում եմ, որ մասնակցել պետք է, բայց պետք է մասնակցել՝ բացառապես մասնագիտական ներկայություն ապահովելով, այսինքն՝ բնապահպանական ոլորտի, քանի որ, իմանալով Ադրբեջանի երեսուն տարիների վարքագիծը՝, նրանք միշտ նման առիթներն օգտագործում են ինչ-որ մի թիրախային թեզեր, քաղաքական բնույթի թեզեր այդտեղ ներառելու»,-ասաց Աղաջանյանը:

  • Կիսվել: