երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Պատրաստակամ եմ ձեզ հետ միասին զարգացնել ՀՀ-Ճապոնիա բարեկամական հարաբերությունները․ Փաշինյանի ուղերձը

Պատրաստակամ եմ ձեզ հետ միասին զարգացնել ՀՀ-Ճապոնիա բարեկամական հարաբերությունները․ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

  • Կիսվել: