«Պատմությունն ակնկալում է հստակություն, ոչ թե վախկոտություն». ԱՄՆ կոնգրեսականը դժգոհ է «ցեղասպանություն» բառը չօգտագործելուց
ԱՄՆ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ արված հայտարարությունը, որում ԱՄՆ նախագահը խուսափել էր «ցեղասպանություն» բառի օգտագործումից։
«Նախագահ Թրամփի թույլ «հիշատակումը» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նվեր է ժխտողներին։ ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, սակայն նրա հրաժարումը «ցեղասպանություն» բառն օգտագործելուց խարխլում է ճշմարտությունը և անպատվում 1915 թվականի զոհերին։ Պատմությունը պահանջում է հստակություն, ոչ թե վախկոտություն», – գրել է Փալոնը ֆեյսբուքյան իր էջում։