ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու չունի, ուստի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնում։ Դրա մասին խորհրդարանում հայտարարել է խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը եկել է, ուստի կա հստակ ծրագիր։

Թովմասյանը նշել է, թե չգիտի՝ ինչ ծրագրի մասին է խոսքը. «Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողով պատգամավորների ներկայացրած որոշման նախագծում պետք է նշված լինի նաև նոր վարչապետի անունը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու չունի»։

  • Կիսվել: