հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Պաշտոնյայի էթիկան դա՞ է»․ Բագրատ Սրբազանը՝ հարսանիքի ժամանակ թրի վրա 20 000 դրամանոցներ շարող Վահե Ղազարյանին

«Պաշտոնյայի էթիկան դա՞ է»․ Բագրատ Սրբազանը՝ հարսանիքի ժամանակ թրի վրա 20 000 դրամանոցներ շարող Վահե Ղազարյանին

Կառավարություն կոչվածն անհաղորդ է երկրի խնդիրներին՝ հանցավորության աճը, մարդկանց սոցիալական վիճակը, այլ բազմաթիվ խնդիրներ նրանց չեն հետաքրքրում, ընդգծեց Բագրատ Սրբազանը՝ Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Պատրանքներ ստեղծելով, սուտ պատկերներ ներկայացնելով, այստեղ-այնտեղ գնալով, մարդկանց պարտադրանքով բերելով հանդիպման՝ ցույց են տալիս՝ ինչքան «երջանիկ են» այս մարդիկ։ Իրականում մարդկանց կյանքով հետաքրքրված չեն․ իրենց հեծանիվով են հետաքրքրված, արձակուրդով»,- ասաց Սրբազանը։

Նա առանձին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանի մասնակցությամբ տեսարանին՝ հարսանիքի ժամանակ։ Չարենցավանում երեկ տեղի է ունեցել հարսանիք, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Հարսանիքի քավորը ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է եղել։

«Այսօր էլ համացանցում տեսա, ճանապարհին ինձ ցույց տվին՝ ինչպես է Ներքին գործերի նախարարը՝ լայն, թիկնեղ, «նիհար» տղան իր ամբողջ «հմայքով» կանգնած այն «աթլետիկ կազմվածքով» մարդու կողքին (Նիկոլ Փաշինյանի-խմբ․), գրպանից գումարները հանում, դնում է թրի վրա․․․ ավանդություն կա չէ՞, որ երեխաները դուռը փակում են՝ հարսին դուրս հանելիս։ Մարդը գումարներ է դնում։ Չի էլ ամաչում․ պաշտոնյայի էթիկան դա՞ է։ Չեմ ասում՝ էդ փողերը քեզ որտեղից։ Բայց էթիկան դա՞ է պաշտոնյայի՝ գրպանից գումարներ հանել, դնել ինչ-որ թրերի վրա՞։ Սա նկարագիր է։ Բարոյական այն չեղած ցուցիչն է, որը սրանց միջոցով արտաահայտված է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: