Փաշինյանը զոհաբերել է հազարավոր մարդկանց կյանք՝ իր իշխանությունը պահպանելու, իր տերերի ակնկալիքներն արդարացնելու համար. Զուրաբյան
Ալեքսանդր Մակեդոնացին ժամանակին ասում էր, որ անգամ ոչխարների բանակը կարող է հաղթել, եթե առյուծ ղեկավար ունի, և հակառակը, առյուծները, եթե ունեն ոչխար զորավար՝ պարտվում են։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ շնորհավորում է «մեր առյուծ բանակին» այն կապակցությամբ, որ հիմնադրվել է առյուծների կողմից և դրա շնորհիվ մենք ունեցել ենք բոլոր հաղթանակները։
«Ուզում եմ մաղթել, որ մեր բանակը շուտով նորից ունենա առյուծ ղեկավարներ որպեսզի դուրս գա նվաստացուցիչ պարտությունների ցիկլից»։
Փաշինյանը զոհաբերել է հազարավոր մարդկանց կյանք՝ իր իշխանությունը պահպանելու, իրենց տերերի ակնկալիքները արդարացնելու համար; Այդ մարդիկ հիմա գալիս են օր են հիմնադրում իրենց կողմից զոհաբերված մարդկանց հիշատակ հարգելու համար։ Ես կարծում եմ՝ սա սրբապղծություն է»,-ասաց նա։


