Փաշինյանը Վանեցյանի մասին հարցին պատասխանեց՝ մեջբերելով «Կարգին հաղորդման» հայտնի սքեչը
Ես նմա՞ն եմ մի մարդու, ով ունի այդօրինակ մտավախություն: Այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մտավախություն ունի, որ Արթուր Վանեցյանը կարող է ասել մի բան, որը չպետք է ասի:
«Ոմանք այնպիսի հայտարարություն են անում… Էլի հայտնի Կարգին հաղորդում կա, որ գալիս ասում է, թե ամեն ինչի գիտի, հետո ասում է՝ ես ամեն ամեն ամեն ինչ գիտեմ, վերջում հայտնվում է հիմար վիճակում: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ամեն ինչ գիտեն, այդօրինակ սքեչի հերոսներ են»,-ասաց նա՝ հավելելով, որ «բարիշացրել» է Հայկոյին ու Մկոյին:
Հարցին, թե ինչ կապ ունեն Արթուր Վանեցյանը, Վալերիյ Օսիպյանը և Պետական պահպանության ծառայության ղեկավարը Հայաստանում հիբրիդային հեղաշրջման փորձի հետ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ու մյուս հարցերի պատասխանները նույն սքեչում կարելի է գտնել: