շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փաշինյանը՝ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս գերիների հարցի մասին (տեսանյութ)

Փաշինյանը՝ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս գերիների հարցի մասին (տեսանյութ)

Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ նպաստ կբերի գերիների խնդրի լուծմանը: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Խամոյանը մասնավորապես հետաքրքրվեց. «Բացի հայտարարությունը, ի՞նչ եք անում խոշտանգավող մեր հայրենակիցներին այն երկրի բանտում, որի հետ պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել, հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»:

Ապա պատգամավորը նշեց, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը շատ հստակ գործողությունների ծրագիր է ներկայացրել, թե ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը մեր հայրենակիցներին ՀՀ վերադարձնելու համար:

Ի պատասխան Փաշինյանը նշեց. «Բացի հայտարարություններից, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում ենք, որ խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»:

 

  • Կիսվել: