Փաշինյանը պետք է ռուսական կապիտալով ընկերությունները ազգայնացման անվան տակ խլի, որ հանձնի թուրքերին. Սաղաթելյան
Ակնհայտ է, որ բոլոր ազդեցիկ մարդիկ, որոնք կանգնած են Հայ առաքելական եկեղեցու կողքին, որոնք այս ընթացքում օգնել են Արցախին, բարձրաձայնել են Արցախի մասին, այս իշխանությունների կողմից թիրախ են։ Այս մասին, այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այս իշխանության տրամաբանությունը շատ հստակ է՝ վերացնել բոլոր դիմադրության օջախները, ազգային ուժերին, անհատներին, սա նաև իրենց վախի ցուցիչն է։ Սա շատ ուղիղ ուղերձ է բոլոր այն գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ սպասվում է այս ճակատագիրը»,-ասաց նա
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա Սաղաթելյանի խոսքով, ռուսական կապիտալով ընկերությունները նա պետք է ազգայնացման անվան տակ խլի, «որ այս ամեն ինչը հանձնի թուրքերին։ սա է սրա քաղաքականության վերջը, և այսպես մեծ կապիտալով փորձում է գնալ Թուրքիա՝ ներկայացնելու, թե ինչեր է անում։ Ես շատ ուղիղ կապ եմ տեսնում այս ամենի մեջ, նա հստակ քայլեր է ձեռնարկում ռուսական կապիտալով ընկերությունների դեմ, ռուսական ազդեցությունն այստեղ թուլացնելու համար և դրա փոխարեն Թուրքիային Հայաստան մտցնելու ուղղությամբ։ Սա է իրականութունը, իսկ թե սա ոնց կարող է փաթեթավորել մեր ժողովրդին խաբելու համար, դա իր ու իր տերերի գործն է։ Փաշինյանը գնում է Թուրքիա իր ավագ եղբորից նոր հրահանգներ ստանալու համար»։