Փաշինյանը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ նրա անունը շրջանառվում է կոռուպցիոն գործարքների հետ կապված, ապա վարչապետը նշեց հետևյալը. «Ես ուզում եմ ասել, որ նաև 2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ ժամանակ ես ստացել եմ, և շատ խոր ուսումնասիրություն է իրականացվել, և այդ ահազանգերը, որոնք այսօր էլ հրապարակային վերակենդանացրել են, հերքվել են, և հիմնավոր ձևով են հերքվել։