ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա Աբրահամյան

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա Աբրահամյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս։

Գնում է նրանց մոտ, համոզում՝ «Դեմ ելեք (եկեղեցու ղեկավարությանը), ամեն ինչ կանեն ձեզ համար»,-ասել է Աբրահամյանը։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Եկեղեցին ուժեղ է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: