երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Փաշինյանը Լեհաստան կայցելի հաջորդ տարի. դեսպան

Փաշինյանը Լեհաստան կայցելի հաջորդ տարի. դեսպան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լեհաստան սպասվում է հաջորդ տարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:

Դեսպանի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերին նախատեսված Փաշինյանի այցը տեղի չի ունեցել, քանի որ հայկական կողմը ցանկություն է ունեցել հանդիպել Լեհաստանի նախագահի հետ, ով, սակայն, մայրաքաղաքից բացակայում էր:

Դեսպանը հույս հայտնեց, որ այցը տեղի կունենա հաջորդ տարի. «Ամեն ինչ կանենք, որ այցի շրջանակում տեղի ունենան հանդիպումներ երկրի կարևորագույն գործիչների և իհարկե Լեհաստանի նախագահի հետ»:

 

  • Կիսվել: